ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄՆ-ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - 25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում եւ Պետդեպարտամենտում անցկացրել է մի շարք հանդիպումներ:

Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը, Սարգսյանը, մասնավորապես, համդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քեւինոյին, ինչպես նաեւ Պետդեպարտամենտի` նորանկախ պետություններին օգնության հարցերով համակարգողի տեղակալ Դանիել Ֆրիդին: Հայաստանի պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է անցկացրել նաեւ Պենտագոնի բարձաստիճան ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հարցեր, Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: --0--


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---