ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՄՔԵՐԻՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանն այս տարածաշրջանի կենտրոնական դեմքերից է: Նման կարծիք է հայտնել Երեւանում Հարավային Կովկասի գծով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն` երեկ երեկոյան հանդես գալով Հայաստան կատարած իր այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում: «Արկադի Ղուկասյանի հետ մենք ծանոթ ենք դեռեւս 1995 թվականից, երբ ես զբաղեցնում էի Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահի պաշտոնը, իսկ նա` հանդես էր գալիս որպես գլխավոր բանակցող Լեռնային Ղարաբաղի կողմից»,- նշել է Հ.Տալվիտիեն: ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը ավելացրել է, որ ի պաշտոնե անհրաժեշտ է համարում պարբերաբար հանդիպել ԼՂՀ ղեկավարի հետ: Հիշեցնենք, որ երեկ Երեւանում կայացել է Հեյկի Տալվիտիեի եւ Արկադի Ղուկասյանի հանդիպումը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---