ՀԱՅՍԱՏԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱՔԻՉ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՐԿԻՐԸ

PanARMENIAN.Net - Միջազգային "Transparency International" ոչ կառավարական կազմակերպությունը այսօր հրապարակել է «Կոռուպցիայի ինդեքս-2003» տարեկան զեկույցը, կազմված աշխարհի 133 երկրներում կատարված հետազոտությունների հիման վրա: Ամենակոռումպացված երկրների տասնյակում են հայտնվել երեք նախկին խորհրդային հանրապետություններ` Ադրբեջանը (124-րդ հորիզոնականում), Վրաստանը եւ Տաջիկստանը: Հայաստանը զբաղեցրել է 78-րդ տեղը, Իրանի, Թուրքիայի եւ Լիբանանի հարեւանությամբ: Ամենակոռումպացված երկիր է ճանաչվել Բանգլադեշը, իսկ ամենաքիչ կաշառակերներ կան Ֆինլանդիայում, Դանիայում, Իսլանդիայում եւ Նոր Զելանդիայում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---