ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը ողջունում է կոռուպցիայի դեմ պայքար սկսելու Հայաստանի վճռականությունը եւ Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբին (GRECO) անդամակցելու որոշումը: Այդ մասին հայտարարել է GRECO-ի փոխնախագահ Իզաբել Վան Հերսը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում: Նրանք քննարկել են GRECO-ի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղություններն ու մեխանիզմները: Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին է հաղորդել ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը, անդամակցելով այդ կազմակերպությանը, Հայաստանը պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ: Ակնկալվում է, որ 2005 թվականին Հայաստանը կընդգրկվի գնահատվող երկրների ցանկում եւ որոշակի տեղեկություններ կտրամադրի կոռուպցիայի դեմ պայքարի վիճակի վերաբերյալ, ինչից հետո երկիր կժամանի դիտարկման խումբը` արդեն կոնկրետ գնահատկան տալու եւ հանձնարարականներ մշակելու համար, որոնց կատարումը պարտադիր կլինի երկրի համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---