ՀԱՅ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄԸ ԿՈՍՈՎՈ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

PanARMENIAN.Net - Կոսովոյում խաղաղարար առաքելության իրականացման համար Երեւանից հայ զինծառայողների խմբի մեկնումը հետաձգվել է: Հիշեցնենք, որ այսօր 34 հայ զինվորականներից կազմված դասակը պետք է մեկներ Աթենք` միանալու հունական գումարտակին, որը մասնակցելու է Կոսովոյում միջազգային խաղաղարար գործողություններին: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնել է, որ խաղաղարարների մեկնումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով: Ակնկալվում է, որ հայ «երկնագույն սաղավարտները» Աթենք կմեկնեն վաղը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---