ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍԱՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով Հայաստան ներմուծվող բեռների տարանցման սակագները մնալու են նույնը: Այս մասին նախօրեին հայտարարել է «Վրացական երկաթուղի» ընկերության տնօրենների խորհուրդը: Խորհրդի նախագահի օրերս ստորագրած հրամանագրի համաձայն` մարտի 5-ից վրացական երկաթուղիով նավթամթերքի տարանցման սակագների բարձրացումը Հայաստանին չի վերաբերելու, տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ Վրաստանի նոր ղեկավարության կարգադրությամբ, ներկայումս Հայաստանի համար գործում է 24 տոկոսանոց զեղչ նավթամթերքի տարանցման եւ 17 տոկոսանոց զեղչ` մյուս բեռների համար:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---