ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՎՆԵՇՏՈՐԳԲԱՆԿՆ» ԱՎԱՐՏՈՒՄ Է «ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ» ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Վնեշտորգբանկն» (ՎՏԲ) ավարտում է Հայաստանում «HSBC» ֆիլիալից հետո ամենախոշոր բանկի` «Հայխնայբանկի» ձեռքբերման գործընթացը: Այդ մասին մոսկովյան «Վեդոմոստի» թերթին տեղեկացրել է ՎՏԲ-ի վարչության փոխնախագահ Վլադիմիր Դմիտրիեւը: Թերթի համաձայն` «Standard & Poor's» վարկանիշային գործակալության վերլուծաբան Եկատերինա Տրոֆիմովան միանգամայն արդարացված է համարում «Վնեշտորգբանկի» հետաքրքրությունը Հայաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի նկատմամբ: «Ուկրաինան, Բելառուսը եւ Հայաստանը, բացառությամբ Ղազախստանի, ԱՊՀ երկրների ամենազարգացած շուկաներն են, ուր ներկայումս ռուսաստանյան բանկերը գործնականում չեն կարող ներխուժել: Այդ շուկաները դեռեւս յուրացված չեն, եւ դրանց զարգացման ներուժը շատ մեծ է: Աշխուժանում է ընկերությունների ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրներում, իսկ նրանց միջերկրային հաշվարկներն ապահովող ցանց գոյություն չունի: Այդ պատճառով, այն բանկերը, որոնք մյուսներից շուտ կսկսեն ցանցեր կառուցել ԱՊՀ երկրների միջեւ, շահեկան վիճակում կհայտնվեն», - գտնում է բանկային վերլուծաբանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---