USAID-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հաստատել է իր կողմից Հայաստանում իրականացվող գործունեության նոր ռազմավարական ծրագիրը: Գործակալության 2004-2008թ. ռազմավարության հիմնական ուղղություններն են` նոր աշխատատեղերի ստեղծումը, ժողովրդավարական եւ տնտեսական կառավարման բարելավումը, ինչպես նաեւ սոցիալական ապահովության համակարգի ընդլայնումը: Նոր ռազմավարության մեջ արտացոլվում է USAID-ի անցումը ուղղակի մարդասիրական օգնությունից դեպի ավելի երկարաժամկետ օժանդակություն: Գործակալության ռազմավարության մշակմանը մասնակել են Հայաստանի կառավարության, մասնավոր սեկտորի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաեւ շահագրգիռ այլ գործընկեր կազմակերպություններ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---