ՆԱՏՕ-Ն ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՄԵԿ ԱՅԼ ԵՐԿԻՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի հրամանատարությունը Բուդապեշտում տեղի ունեցած ողբերգական միջադեպը որակում է որպես քրեական հանցագործություն եւ խստորեն դատապարտում այն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է ՆԱՏՕ-ի խոսնակը` մեկնաբանելով փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից հայ զինծառայողի սպանությունը: Հիշեցնենք, որ երկու սպաներն էլ գտնվել են Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին: 2004 թվականի սեպտեմբերին նախատեսվող ՆԱՏՕ-ի զորավարժություններն Ադրբեջանից մեկ այլ պետություն տեղափոխելու հնարավորության մասին հարցին խոսնակը պատասխանել է, որ ներկայումս ՆԱՏՕ-ի հրամանատարությունը նման տարբերակ չի դիտարկում: Սակայն նա չի բացառել, որ զորավարժությունների պլանավորման գծով առաջիկա խորհրդաժողովի ընթացքում, որին կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները, այդ հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---