12  04.05.12 - Փուչիկների պայթյուն Հանրապետության Հրապարակում

ՀՀ նախագահ. Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար

ՀՀ նախագահ. Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից:

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:

Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթե՛նք տուժածների համար և մաղթե՛նք բոլորին շուտափույթ ապաքինում»:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---