12  04.05.12 - Փուչիկների պայթյուն Հանրապետության Հրապարակում

Հրապարակում փուչիկների բռնկումից տուժածներից 75-ը դեռևս բուժհաստատություններում են

Հրապարակում փուչիկների բռնկումից տուժածներից 75-ը դեռևս բուժհաստատություններում են

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ի ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 75 քաղաքացի, որից 15-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:

Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Դուրսգրումները շարունակվում են:

Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են գազով փուչիկները:

Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---