Ապամոնտաժող բրիգադի անդամները վարչական տուգանքի ենթարկվեցին 53 000 դրամի չափով![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ Վարչական դատարանում այսօր ընթերցվեց Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամների գործով դատավճիռը։ Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամներ Մանվել Սարգսյանը և Կարեն Շիկոնյանը ենթարկվեցին վարչական տուգանքի` 53 հազարական դրամի չափով: Պատասխանող կողմի պաշտպանները` Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստները «Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա` աշխարհն է շալակած տանում», «Մաշտոցի պուրակը պատկանում է հանրությանը» պաստառներով եկել էին դատավճռի ընթերցմանը, որը տեղի ունեցավ դատարանի փոքր սենյակներից մեկում, ինչի առթիվ դատավճռի ընթերցմանը եկած Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստները բողոք բարձրացրին` պահանջելով ավելի մեծ դահլիճ, որպեսզի նրանք կարողանան լսել դատավճիռը։ Սակայն նրանց պահանջը չբավարարվեց։ ![]() ![]() Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |