15  25.10.12 - Կիսակառույցի փլուզում Խանջյան փողոցում` Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ

Խանջյան փողոցում տեղի ունեցած փլուզման հետևանքով վիրավորված բանվորներց 5-ի վիճակը ծանր է

Խանջյան փողոցում տեղի ունեցած փլուզման հետևանքով վիրավորված բանվորներց 5-ի վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ։ Այս պահի դրությամբ տուժածներից 9-ին` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, շտապօգնության բրիգադները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 4-ինը` միջին ծանրության։ Տվյալները խիստ նախնական են, քանի որ ներկա պահին իրականացվում է համալիր հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել վնասվածքների ծանրության աստիճանը և որոշել բուժման հետագա ընթացքը։

Փլատակներից դուրս բերված երկու տուժած հենց շինհրապարակում ստացել են առաջին բուժօգնությունը։ Նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Խանջյան փողոցում կիսակառույց է փլուզվել: Փլուզման պատճառները դեռ հայտնի չեն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---