ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

PanARMENIAN.Net - Մոսկվայում կկանգնեցվի հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի հուշարձանը: Նախատեսվում է, որ այն կկանգնեցվի Մոսկվայի կենտրոնում Բրյուսովի նրբանցքում գտնվող Կոմպոզիտորների տան պուրակում: Հուշարձանը մի կոմպոզիցիա է կոմպոզիտորի կերպարից, որը ծնկներին նոտաներ է պահել, եւ ռոյալի, երգեհոնի եւ թավջութակի ոճավորված ծավալային պատկերներից: Այդ հուշարձանը քաղաքին է նվիրաբերում Երեւանի քաղաքապետարանը: Հայաստանի մայրաքաղաքը իր վրա է վերցնում դրա տեղադրման աշխատանքների ֆինանսավորումը: Բացի այդ, Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիսում «Բաքու» կինոհամերգային համալիրի մերձակա պուրակում կտեղադրվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Հուշարձանը Մոսկվային է նվիրաբերել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը: ԱՀ դեսպանատունը պարտավորվում է նաեւ լիովին իր վրա վերցնել հուշարձանի տեղադրման աշխատանքների ֆինանսավորումը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---