7  04.06.13 - Ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցը

Ազատության հրապարակում նորից ազատամարտիկների նստացույց է, որ պատասխանատու կառույցները զգոնությունը չկորցնեն

Ազատության հրապարակում նորից ազատամարտիկների նստացույց է, որ պատասխանատու կառույցները զգոնությունը չկորցնեն

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում նորից ազատամարտիկների նստացույց է: Օրեր առաջ նստացույցի մասնակիցները ոչ մի փոփոխության չեն հասել, ոչ մի հստակ պատասխան չեն ստացել և նորից 3 օրով` գիշեր-ցերեկ, նստացույցի են դուրս եկել:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նախորդ և այս նստացույցի նախաձեռնող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ասաց. «Մենք նորից ենք այս քայլին գնում, որ պատասխանատու կառույցները զգոնությունը չկորցնեն, աչալուրջ լինեն, որովհետև մենք պնդելու ենք մեր պահանջները, քանի դեռ դրանց լուծում չի տրվել»:

Ավետիսյանի խոսքով, պահանջները 6 կետով նաև Պաշտպանության նախարարին են ներկայացրել, ով հավաստիացրել է, որ այսօր-վաղը դրանք հանրապետության նախագահի հետ է քննարկելու: «Սպասում ենք այդ քննարկմանը, որևէ կոնկրետ պատասխանի», - ասաց ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները պահանջում են վերանայել իրենց և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը, կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---