Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների հանդիպման վայրը կարող է որոշվել մայիսին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովի խոսքերով, ՈՒԵՖԱ-ն մատդիր է հանձնաժողով կազմել 3 հոգուց բաղկացած, որին կհանձնանարվի ուսումնասիրել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ Եվրո-2008 ընտրական փուլի խաղերի անցկացման հարցը: Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Պեր Ռավն Օմդալը, եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Շտրուդերը եւ կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Մեթյու Սփրենգերսը: Մայիսին նրանք կայցելեն Երեւան եւ Բաքու եւ նրանց այցի արդյունքում կկայացավի ֆուտբոլի հավաքականների հանդիպման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը: Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, ազգային հավաքականները պետք է իրենց տնային խաղերն անցկացնեն իրենց երկրի տարածքում: Սակայն, ՈՒԵՖԱ-ն կարող է հաշվի առնել, որ լարված հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ռազմական հակամարտության առկայությունը Լեռնային Ղարաբաղում եւ բացառության կարգով թույլ տա այդ երկրների հավաքականներին խաղերը անցկացնել չեզոք դաշտում:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---