Հայտնաբերվել են Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածներից 38-ի մարմինները

PanARMENIAN.Net - Երեւան-Սոչի չվերթով ընթացող Ա-320 ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է 38 մարմին: Փրկարարական աշխատանքները բարդանում են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Ներկայումս փրկարարական աշխատանքների վայրում 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Քամու ուժգնությունը կազմում է 10-11 մ/վ, մառախուղ է, անձրեւ: Հաղորդվել է փոթորկային նախազգուշացում, ըստ որի քամու ուժգնությունը կհասնի 20 մ/վ: Աղետի վայրում աշխատում է 23 նավ: Գելենջիկից վթարի վայր է ուղղվել «Գնոմ» հեռակառավարվող ստորջրյա ապարատը, որը թույլ է տալիս զննել վթարի վայրը 400 մետր խորության վրա: Որոնումների շրջան է ուղղվել նաեւ հատուկ էխոլոտ (ձայնախորաչափ), որը թույլ է տալիս որոշել խոշոր օբյեկտների գտնվելու վայրը: Փրկարարական գործողություններին ժամանակավորապես չեն մասնակցում փոքր նավերը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---