Anonymous-ների 3-րդ երթը Երևանում խաղաղ ու դիմակներով է անցել [ֆոտոռեպորտաժ]

Anonymous-ների 3-րդ երթը Երևանում խաղաղ ու դիմակներով է անցել [ֆոտոռեպորտաժ]

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ի երեկոյան Երևանը 3-րդ անգամ միացել էAnonymous-ների համաշխարհային երթին, որը սկսվել է Ազատության հրապարակից: Մասնակիցների հիմնական մասը Գայ Ֆոքսի հայտնի դիմակներով էին, չնայած ոստիկանությունը նախապես զգուշացրել էր չկրել դրանք:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանն արտոնել էր խաղաղ երթը. նախանշված երթուղին էր՝ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան - Նալբանդյան փողոց. ավարտվել է երթը Ազատության հրապարակում: Կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը՝ 2 տարի առաջ նույն օրը ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին, նշել է, որ հիմնական նպատակն էր «դուրս գալ փողոց՝ պահանջելու, որ Հայաստանում արժևորվեն եղբայրությունը, ազատությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը և այլ վեհ արժեքներ»։

40  05.11.15 - Անոնիմուսների երթը Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---