Անդրեյ Կոնդրաշով. «Հայերը եւ ռուսները երջանիկ մարդիկ են. մեզ ոչ ոք չի կարող խանգարել բարեկամներ կոչվել»

PanARMENIAN.Net - «Մեր բախտը բերել է, մեր նախագահները բարեկամներ են, մեզ մոտ ընդհանուր քաղաքականություն է: Մենք ձեզ հետ երջանիկ մարդիկ ենք` մեր քաղաքական գործիչները չեն վիճում, եւ մեզ ոչ ոք չի կարող խանգարել Ռուսաստանի բարեկամներ կոչվել», - ասել է «Ռոսիյա» հեռուստաալիքի մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը:



Նրա խոսքերով, կարեւոր է, որ երկու երկրների ժողովուրդները հասկանում են իրար եւ կարող են շփվել միմյանց հետ մեկ լեզվով:



Կոնդրաշովը նաեւ նշել է, որ հայկական եւ ռուսական ռադիոհեռուստաընկերությունները նույն խնդիրները ունեն: «Մենք անկեղծ խոսեցինք գրաքննության խնդիրների մասին, լրագրողների սոցիալական պատասխանատվության մասին եւ այլն: Պարզվեց, որ մեր երկրներում ամեն ինչ այնպես նման է իրար, որ մտածել ես սկսում` այդ ինչպես է, որ մենք ապրում ենք տարբեր պետություններում», - նշել է նա:
 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---