Հայտնի են դարձել «Շահող կտրոն» վիճակահանության արդյունքները

Հայտնի են դարձել «Շահող կտրոն» վիճակահանության արդյունքները

PanARMENIAN.Net - ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2011 թվականի հունվարի 15-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)` 6, 2, 3, 3, 0, 1, 2, 7:

2011 թվականի հունվարի 15-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2010 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին կամ վերջին 2, առաջին կամ վերջին 3, առաջին կամ վերջին 4, առաջին կամ վերջին 5, առաջին կամ վերջին 6, առաջին կամ վերջին 7, կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:

Քաղաքացիները շահումները կարող են ստանալ` կտրոնները ներկայացնելով 2011 թվականի հունվարի 17-ից մինչև 31-ը ներառյալ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---