Հայաստանում կենսաչափական անձնագրերի պատրաստման մրցույթի հաղթողը հայտնի կդառնա հունվարի վերջին

Հայաստանում կենսաչափական անձնագրերի պատրաստման մրցույթի հաղթողը հայտնի կդառնա հունվարի վերջին

PanARMENIAN.Net - Կենսաչափական աձնագրերի պատրաստման մրցույթի արդյունքները Հայաստանում ամփոփվելու են 2011-ի հունվարի վերջին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ոստիկանության անձնագրային անցագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային ինքնության քարտերի պատրաստման հայտ են ներկայացրել 8 արտասահմանյան կազմակերպություններ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից և այլն: Տենդերի նկատմամբ հատուկ հետաքրքրություն է հանդես բերում Լեհաստանը, որը կենսաչափական անձնագրերի պատրաստման փորձ ունի Լիտվայի և Բանգշլադեշի համար:

Հայաստանի քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր և ինքնության քարտեր կտրամադրվեն արդեն 2011-ի սեպտեմբերից:

Կենսաչափական անձնագիրը, որը նախատեսված է երկրի սահմաններից դուրս գալու համար, պարունակելու է տվյալներ քաղաքացու անվան, ազգանունի, հայրանունի, ծննդյան վայրի մասին, լուսանկար և երկու ցուցամատերի մատնահետքը: Էլեկտրոնային ինքնության քարտերը, որոնք նախատեսված են երկրի ներսում անձը հաստատելու համար, պարունակում են նույն տվյալները, սակայն մատնահետքերի փոխարեն կիրառվելու է էլեկտրոնային ստորագրությունը: Ինչպես նշել է Նորայր Մուրադխանյանը, կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային ինքնության քարտերի պատրաստման հայտեր են ներկայացրել 8 կազմակերպություններ: Վերջնական որոշում ընդունվելու է 2011-ի սկզբին: ՀՀ նախագահի հանձնարարականով 2008-ի մարտից սկսվել է Հայաստանում կենսաչափական անձնագրերին անցում կատարելու գործընթացը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---