Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է ինքնաթիռում ռումբի մասին կեղծ զանգի հեղինակին

PanARMENIAN.Net - 2011-ի մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն ահազանգ էր ստացվել, որ նույն օրվա Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված:

Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվեց, որ ահազանգը կեղծ էր:

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 23-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակ, Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված, նախկինում երեք անգամ դատապարտված Հայկ Սուրիկի Վարդանյանը:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ զգուշացնում է, որ նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---