Թուրիքայի և Ադրբեջանի կրթության նախարարները կժամանե՞ն Հայաստան

Թուրիքայի և Ադրբեջանի կրթության նախարարները կժամանե՞ն Հայաստան

PanARMENIAN.Net - Բոլոնյան գործընթացը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը համանախագահելու են Հայաստանը և Լեհաստանը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակներում, նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ: 2011թ. հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի և Բոլոնիայի անդամ երկների ուսանողներին և քննարկել Բոլոնիայի գործընթացին առընչվող մի շարք կարևոր հարցեր, իսկ սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին: Համաժողովի ընթացքում կստեղծվի քննարկումների հարթակ` փոխանակելու տեսակետներ բարձրագույն կրթության ֆինանսավորման տարբեր մեխանիզմների և կրթության որակի, հավասարության ու արդյունավետության վրա դրանց ունեցած ազդեցության շուրջ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, ի թիվս Բոլոնյան գործընթացի անդամ այլ երկրների նախարարների, հրավեր-նամակներ է ուղարկել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին և Ադրբեջանի կրթության նախարարին Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---