Երևանում տեղի կունենա «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողով24 մայիսի 2011 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին և ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովային: Անդրադարձ կատարվեց ՊՀԾ կողմից իրականացվող դպրոցական սնունդ ծրագրին: Ողջունելով հյուրերին` նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մայիսի 26-28 Երևանում կազմակերպվող «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի նպատակները: Համաժողովին մասնակցելու են Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան պետական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև այդ պետությունների` ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը` Դալի Բելգասմին ողջունեց համաժողովի կազմակերպման գաղափարը: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Սփյուռքի հիմնախնդիրներին, պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Ուշագրավ Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Ամենաընթերցվողը բաժնում | ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում հայագիտական հարցեր է քննարկել․ Նարեկացին գերմաներեն կթարգմանվի Ներկայացվել են Հայաստան-Գերմանիա նոր նախաձեռնությունները և ծրագրերը Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը և շնորհակալություն հայտնել «Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,–գրել է նա Թուրքիայի ԱԳՆ․ Մեզ ուրախացնում է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից Հայտարարության մեջ ասվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի պահանջ է Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր Միջոցառման բոլոր այցելուների համար Evocabank-ն ունենալու է հատուկ առաջարկ |