Հայաստանի վարչապետը հայ դպրոցականներին պատմել է կառավարության ձևավորման սկզբունքները 26 մայիսի 2011 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա կապակցությամբ կառավարության շենքում վերջին դասն է անցկացրել Երևանի և մարզերի մի շարք դպրոցների աշակերտների համար: Միջոցառման ընթացքում Սարգսյանը ներկայացրել է կառավարության ձևավորման սկզբունքները և նշել հինգը, այդ թվում` ժամանակին համընթաց քայլելու անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, ժամանակակից աշխարհում ամեն ինչ արագ փոխվում է և կառավարությունը, մշակելով իր ծրագիրը առաջիկա հինգ տարվա համար, պետք է հաշվի առնի հնարավոր փոփոխությունները, քանի որ հակառակ դեպքում ծրագիրն արդյունավետ չի լինի: Որպես երկրորդ սկզբունք Տիգրան Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկրում տեղի ունեցող փոփոխություններ ազդում են նաև այլ երկրների վրա: Նա օրինակ է բերել Լիբիայում տեղի ունեցող դեպքերը, որի արդյունքում թանկացել է նավթը, ինչը բացասական է ազդել Հայաստանի վրա: Ըստ վարչապետի, երրորդ սկզբունքը գիտության զարգացման սկզբունքն է: Նրա խոսքերով, աշխարհում առաջատար են այն երկրները, որտեղ զարգացած է գիտությունը: Խոսելով մյուս երկու սկզբունքների մասին` վարչապետը նշել է մարդու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, որպեսզի նա կարողանա զարգացնել իր գործունեությունը և ազգային ինքնության պահպանման կարևորությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների |