Երևանի 10 ավագ դպրոցների աշակերտներ կմասնակցեն մասնագիտական կողմնորոշման դասընթացների

Երևանի 10 ավագ դպրոցների աշակերտներ կմասնակցեն մասնագիտական կողմնորոշման դասընթացների

PanARMENIAN.Net - Այօսր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

Համաձայնագրով սահմանվում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի և կրթության ոլորտի համապատասխան կառույցների միջև՝ ավագ դպրոցների զարգացման նպատակով երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ուղղություններ։

Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ավագ դպրոցի նախագիծն ունի 2 նպատակ. «Առաջին նպատակն է համապատասխան փորձ ունեցող մասնագետների միջոցով ավագ դպրոցի աշակերտների մասնագիտական կողմնորոշումը և երկրորդ նպատակն է ՝ սոցիալական և աշխատանքային հարցեր կարգավորելը։ Որ աշակերտը, ուսանող դառնալով, իմանա, որ սովորելուց հետո աշխատանք կունենա»։

Նախագծի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կանցնեն մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և աշխատաշուկայի ներկայացում համապատասխան մասնագետների կողմից։

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը նշեց, որ նախատեսվում է նաև այցելություններ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերություն, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան բանավեճեր և զրույցներ ունենալ աշխատակիցների հետ։ Իսկ նախագծի վերջում կանցկացվի տոնավաճառ-ցուցահանդես։

Նախագծի իրականացման նախնական փուլի համար ընտրվել է 10 ավագ դպրոց՝ № 119, №114, №83, №103, №62, № 105, №142, №170, №189, № 65:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց դպրոցների ընտրության կարգը. «Մենք ունենք 91 ավագ դպրոց, որոնք բոլորն էլ այս կամ այն կերպ ներգրավվում են տարբեր կրթական ծրագրերում։ Այս անգամ ընտրվել են այն դպրոցները, որոնք դեռ ոչ մի ծրագրի չեն մասնակցել»։

Ըստ Արմեն Աշոտյանի, պետությունը չի կարող միայնակ կրել կրթական բեռը, ՀԿ-ների և մասնավոր ընկերությունների ներգրավումը կարևոր է կրթական խնդիրների լուծման հարցում։

4  27.05.11 - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---