Եվրամիությունն ուշադիր կհետևի ԶԼՄ-ների ազատությանը Հայաստանում

Եվրամիությունն ուշադիր կհետևի ԶԼՄ-ների ազատությանը Հայաստանում

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ուշադիր հետևելու է ԶԼՄ-ների ազատությանը Հայաստանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան Քրիստոֆ Գերանդը: Ըստ նրա, ԵՄ-ն կհետևի փոփոխությունների կատարմանը Հայաստանի «ԶԼՄ-ների մասին» օրենքում և համագործակցում է երկրի մարդու իրավունքների պաշտպանի հետ: «Մենք պատրաստ ենք փորձագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել ԶԼՄ-ների ազատության ապահովման և գործող օրենքի կատարելագործման ոլորտում»,-ասել է Գերանդը:

Ըստ նրա, ԶԼՄ-ների ազատությունն ու բազմակարծության ապահովումը ԵՄ արժեքներից մեկն է: «Կարևոր է, որ այդ արժեքները հիմք են կազմում նաև ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» համար, որին մասնակցում է նաև Հայաստանը: Մենք ուրախ ենք, որ ՀՀ կառավարությունը վերանայել է ՀՀ «ԶԼՄ-ների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ինչը թույլ կտա բարելավել վիճակը ՀՀ ԶԼՄ-ներում»,-ասել է Գերանդը:

4  17.06.11 - ԶԼՄ-ների ազատությանը նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---