Վարդան Դևրիկյանը կապ է հայտնաբերել կրպակների ապամոնտաժման ու բանակի միջև 17 օգոստոսի 2011 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այս տարվա երեք որոշումները՝ փողոցային առևտրի արգելումը, միջքաղաքային տրանսպորտի կանգառների տեղափոխումը դեպի ավտոկայաններ և կրպակների ապամոնտաժումը, հեղափոխական իրավիճակ են ստեղծում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գրականագետ Վարդան Դևրիկյանը: «Երևանն այդպիսով չի գեղեցկանում, այլ միայն ավելանում են ատելությունն ու կեղծիքը»,-ասաց բանախոսը: Նա նշեց, որ երթուղայինների դուրսբերումը դեպի ավտոկայաններ դանդաղ գործողության ռումբ է. «Այն կպայթի աշնանը և հետո էլ ձմռանը, երբ կսկսվի ուսանողների հոսքը, ու եղանակն էլ կցրտի»: Ըստ Դևրիկյանի, քաղաքի ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար ավելի լավ կլիներ Համերները արգելեին. «Այնպիսի տպավորություն է , թե քաղաքում պարետային ժամ է»: Բանախոսը նշեց, որ կրպակների ապամոնտաժումից ու փողոցային առևտրի արգելումից մեծապես տուժում է հայկական բանակը, քանի որ հենց այդ խավն է բանակին զինվոր տալիս: Ասուլիսի մյուս բանախոսը՝ ճարտարապետ Լևոն Իգիթյանը նշեց, որ յուրաքանչյուր երկիր, քաղաք անցել է այս ճանապարհով, և բոլորի համար էլ եղել է ծանր ու դժվար. «Ասում են, թե կրպակները հարմար են, որ այդպես լիներ, պետք է յուրաքանչյուրս մեր հարմարության համար մի –մի գարշոկ հետներս ման տայինք>: Իգիթյանը Երևանը համեմատեց վատառողջ մարդու հետ՝ նշելով, որ երբեմն հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է լինում վիրաբույժի միջամտությունը: Ուշագրավ Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ պատգամավորները Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը Քևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր Սփեյսին կրկնակի Օսկարակիր է, արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին Հնդկաստանի ԱԳ նախարար. Մեզ համար ՀՀ դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է «Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը»,–ասել է նա Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |