Կրպակատերերը Երևանի ավագանուց պահանջում են արտահերթ նիստ հրավիրել

Կրպակատերերը Երևանի ավագանուց պահանջում են արտահերթ նիստ հրավիրել

PanARMENIAN.Net - Կրպակատերերի շարժման կազմկոմիտեի անդամները և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Երևանի քաղաքապետարան են հանձնել 52 նամակ, որոնք հասցեագրված են ավագանու բոլոր անդամներին:

«Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կրպակատերերը Երևանի ավագանու անդամներից պահանջում են. 1. Երևան քաղաքի վարչական շրջանների կրպակների ապամոնտաժման հարցը քննարկելու նպատակով հանդես գալ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, 2. որպես արտահերթ նիստի օրակարգի հարց ընդգրկել հողի վարձակալության պայմանագրերը երկարացնելու և կրպակների փաստաթղթերը լիարժեք դարձնելու հարցերը, 3. դադարացնել ապամոնտաժման գործընթացը, 4. ապահովել ավագանու արտահերթ նիստում իրենց ներկայացուցիչների մասնակցությունը և զեկույցի ներառումը:

«2009թ. երևանցիների կողմից Դուք ընտրվել եք Երևան քաղաքի ավագանու անդամ` լուծելու մայրաքաղաքի խնդիրները, ներկայացնելու ու պաշտպանելու մեր օրինական շահերն ու իրավունքները: Մենք Ձեզ լիազորել ենք 4 տարի ժամկետով Երևանն ու երևանցու կյանքը բարեկեցիկ, բարգավաճ դարձնելու, երկրի հետ միասին մայրաքաղաքը առաջ տանելու, բայց ոչ երևանցու շահը Երևանի շահին հակադրելու, մեր ապրելու իրավունքը Երևանի տեսքի մասին սուբյեկտիվ ընկալումներին գերադասելու համար»,- ասվում է նամակում:

Ինչպես պայմանավորվել են կրպակատերերը` օգոստոսի 22-ի առավոտյան ժամը 9:00-ից կհավաքվեն Երևանի քաղաքապետարանի առջև` իրենց խնդրի մասին նորից բարձրաձայնելու նպատակով:

«2011թ. օգոստոսի 5-ից Երևանի քաղաքապետարանը սկսել է մայրաքաղաքի կրպակների ապամոնտաժման արշավ` գերակա շահ դիտելով քաղաքի արտաքին գեղեցկությունը: Նման գործընթացի հիմք է գնահատվել Երևանի քաղաքապետի բանավոր հանձնարարականը: Ապամոնտաժումը շարունակվում է անգամ vարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ապամոնտաժումը կասեցնելու մասին հրահանգից հետո»,-ասված է Երևանի ավագանու անդամներին ուղղված նամակներում:

4  11.08.11 - Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները
 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---