Հերթը հասավ գետնանցումներում գործող կրպակներին

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանը արդեն մի քանի տարի է չի երկարաձգում Երևանի կենտրոնի գետնանցումներում գործող կրպակների վարձակալության ժամկետները այն պարզ պատճառով, որ շուտով հայտարարվելու է աճուրդ և գետնանցումները դառնալու են մեկ հոգու սեփականությունը: Այսօր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Աբովյան-Կորյուն խաչմերուկի գետնանցումի կրպակատերերից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, և հավելեց, որ մոտ 10 օր առաջ նամակով դիմել են քաղաքապետարան, պահանջել պարզաբանումներ` ինչ է կատարվում և ինչ է լինելու երկար տարիներ իրենց կողմից վարձակալվող կրպակների հետ: Քաղաքապետարանից պատասխանել են, որ սեպտեմբերի 19-ին նախատեսվող աճուրդով գետնանցումը վաճառվելու է: Օգոստոսի 26-ին գետնանցումի կրպակատերերը հավաքվելու են որոշելու` ինչ մեթոդներով պայքարել սեփական իրավունքների համար:

“Հավաքվելու ենք, բայց դե որ արդեն որոշել են… ինչ էլ անենք, նրանց դեմը առնել չենք կարողանա”,- հուսահատված ասաց կրպակատերը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում դրված հայտարարություն մեջ նշվում է, որ սեպտեմբերի 19-ին աճուրդի կդրվի Մաշտոցի պողոտա թիվ 20/4 հասցեում գտնվող գետնանցումը: Հայտարարության մեջ նշվում է` “Մաշտոցի պողոտա թիվ 20/4 հասցեում առկա են փաստացի օգտագործողներ, և մրցույթի հաղթողը կրում է դրա հետ կապված բոլոր ռիսկերը”:

4  11.08.11 - Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները
4  11.08.11 - Մոտ 200 կրպակատերեր հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կրպակների ապամոնտաժման դեմ
 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---