22  21.03.13 - Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրեց ընկերական խաղ երիտասարդական ընտրանու հետ

Առաջին կեսից հետո Հայաստանի ազգային թիմը հաղթում է երիտասարդականին

Առաջին կեսից հետո Հայաստանի ազգային թիմը հաղթում է երիտասարդականին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականները մարտի 21-ին ընկերական հանդիպում են անցկացնում հանրապետական ստադիոնում: Առաջին խաղակեսի սկզբում երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին գործում, կազմակերպում էին մի շարք գրոհներ: Ի տարբերություն երիտասարդական ընտրանու, ազգային հավաքականը հիմնականում շեշտը դրել էր հակագրոհների վրա:

Այդպիսի մի հակագրոհի ժամանակ էլ, հանդիպման 24-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Էդգար Մանուչարյանը: Գոլից հետո ազգային հավաքականը մի քանի րոպե պաշարել էր Գոռ Մանուկյանի դարպասը և մի քանի վտանգավոր հարվածներ կատարեց:

Հանդիպման առաջին կեսը տևեց 35 րոպե, և թիմերն առայժմ գնացին հանգստի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---