22  21.03.13 - Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրեց ընկերական խաղ երիտասարդական ընտրանու հետ

Հայաստանի ազգային թիմը հաղթեց երիտասարդականին 3:0 հաշվով

Հայաստանի ազգային թիմը հաղթեց երիտասարդականին 3:0 հաշվով

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականների երկրորդ խաղակեսում Ռոման Բերեզովսկին արդեն պաշտպանում էր երիտասարդների դարպասը:

Հավանաբար, մարզիչները նման փոփոխություն էին արել, որպեսզի Բերեզովսկին շատ լինի խաղի մեջ և ավելի պատրաստ լինի Չեխիայի հետ խաղին:Վարդան Մինասյանը կատարեց մի շարք փոփոխություններ՝ հնարավորություն տալով խաղալ բոլոր ֆուտբոլիստներին:

Առաջին խաղակեսը տևել էր ընդամենը 30 րոպե, և երկրորդ կեսի 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը:Չնայած հանրապետական ստադիոնի լույսերը մարեցին, սակայն գլխավոր մրցավարը չընդհատեց հանդիպումը, և ֆուտբոլիստները շարունակեցին հանդիպումը:

Խաղավարտին Էդգար Մանուչարյանը դուբլի հեղինակ դարձավ, և հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---