Ավարտվել է «Ջիբրալթար Օփըն» շախմատի մրցաշարը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 4-ին ավարտվել է «Ջիբրալթար Օփըն» շախմատի մրցաշարը, որին մասնակցել էր հայ գրոսմայստեր Սերգեյ Մինասյանը (Սլովակիա):



Վերջին, 10-դ տուրում Մովսիսյանը սեւ խաղաքարերով ոչ ոքի խաղաց Յան Գուստաֆսոնի (Գերմանիա) հետ: Այսպիսով, Մովսիսյանը 8 շախմատիստների հետ մեկտեղ հավաքել է 7.5 միավոր, եւ զբաղեցրեց 7 տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացի շախմատիստ Յան Գուստաֆսոնը, 2-դ տեղում է Մայքլ Ադամսը (Անգլիա), 3-դ` Ֆրանցիսկո Վալյեհո Պոնսը (Իսպանիա):



Սերգեյ Մովսիսյանը սլովակահայ գրոսմայստեր է: 1994թ. ծնողների հետ տեղափոխվել է Չեխիա: 2002-ից հանդես է գալիս Սլովակիայի կողմից: Համբուրգում (1997), Սարայեւոյում (2002, 2007) կայացած առաջնությունների, Սանկտ-Պետերբուրգում Չիգորինի հուշախաղի (2007), Վեյք-ան-Զեեում (2008, B առաջնություն) կայացած մրցաշարի հաղթողն է: Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից է (2 անգամ Չեխիայի թիմի կազմում, 2 անգամ` Սլովակիայի): Տիրապետում է ութ լեզուների: Կինը չեխ շախմատիստուհի Պետրա Կրուպկովան է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---