Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավորով մնում է «Ռեկտորի գավաթի» մրցախաղի առաջատարը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է «Ռեկտորի գավաթ» միջազգային տասներկուերորդ մրցախաղին: Մրցումներն անց են կացվում Խարկովում` Յարոսլավ Իմաստունի անվան ազգային իրավաբանական ակադեմիայի ուսանողների պալատում:

Հայ շախմատիստուհին երկու հնարավորից վաստակել է մեկ միավոր եւ առաջնորդողներից հետ է մնում ընդամենը 0,5 միավորով: Մրցախաղի առաջնորդներն են Աննա Բուրտասովան` Ռուսաստանից, Անաստասիա Կարլովիչը եւ Աննա Ուշենինան` Ուկրաինայից;

Հայազգի եւս մեկ շախմատիստուհի` ռուսաստանաբնակ Եվգենիա Դոլուխանովան ունի մեկ միավոր:

Մրցախաղին մասնակցում են Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Իսրայելը ներկայացնող ութ շախմատիստուհիներ:

Լիլիթ Մկրտչյան

Լիլիթ Մկրտչյանը Հայաստանի Ազգային եւ Օլիմպիական հավաքականների անդամ է: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն (2002, 2009), կանանց շարքում աշխարհի քառորդ եզրափակչի մասնակից, Հայաստանի քառակի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում (2003), Նոնա Գապրինդաշվիլիի անվան գավաթի հաղթող, ինչպես նաեւ տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---