Բաքվում կայանալիք մրցաշարում Հայաստանը 6 բռնցքամարտիկներ կներկայացնեն 5 ապրիլի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ից մայիսի 2-ը Բաքվում (Ադրբեջան) տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը 6 բռնցքամարտիկներ կներկայացնեն` Կորյուն Սողոմոնյան (48կգ ք/կ), Նարեկ Աբգարյան (51կգ ք/կ), Արթուր Քիրաջյանը (54կգ ք/կ), Կարեն Տոնականյանը (57կգ ք/կ), Հրայր Մաթևոսյանը (60կգ ք/կ) և Հովհաննես Բաչկովը (64կգ ք/կ): Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց այն մասին, որ բռնցքամարտիկները 2009թ. դեկտեմբերից պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Բացի ուսումնամարզական հավաքներից նրանք ելույթ են ունեցել միջազգային մրցաշարերում. "Հունվարին մենք մասնակցեցինք "Դոնեցկի Գավաթ" միջազգային առաջնությանը և 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալներ նվաճեցինք: Իսկ արդեն մարտին մասնակցեցինք Վիլնյուսում կայացած մրցաշարին, որտեղ նույնպես մի քանի մեդալ նվաճեցինք",- նշեց Ոսկանյանը: Մարզչի խոսքով, ապրիլի 6-ից Հայաստանի հավաքականը Վրաստանում այդ երկրի հավաքականի հետ համատեղ կանցկացնի վերջին հավաքը և ապրիլի 22-ին Բաքու կմեկնի: "Կարծում եմ` բռնցքամարտիկները լավ են պատրաստվել: Ես մեծ հույսեր եմ կապում իմ սաների հետ",- ասաց մարզիչը: Աշխարհի առաջնությունը վարկանիշային է, և առաջին 4 տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները իրավունք կստանան ելույթ ունենալու Սինգապուրում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ը կօգնի ՌԴ–ին Դաղստանի ահաբեկչություններից հետո, եթե դիմում լինի «Այս պահի դրությամբ քարտուղարությունը ՌԴ–ից օգնության դիմում չի ստացել»,–ասել է նա ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք Նա ծանոթացել է տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն Առաջին հանդիպումը կլինի սահմանին Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը Նշվում է, որ դա է վկայում Արցախի մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը |