ՀՍՀԱՖ-ն առաջին անգամ կմասնակցի Հաշմանդամային Լողի Բաց Առաջնությանը 5 ապրիլի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Ապրիլի 7-12 Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կանցկացվի ՌԴ Հաշմանդամային Լողի Բաց Առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն 200-ից ավելի լողորդներ` Ռուսաստանի 21 ռեգիոններից և Թայլանդից: Հայաստանի Հանրապետությունը կներկայանա մեկ մասնակցով. տասնհինգամյա Մարգարիտա Հովակիմյանը (ՀՍՀԱՖ) հանդես կգա ազատ ոճում: Հայ լողորդուհու հաջող ելույթը հնարավորություն կտա ձեռք բերել 2010թ. Օգոստոսին Հոլանդիայում կայանալիք Լողի Աշխարհի Առաջնության (հաշմանդամային) ուղեգիր: Առաջնության մասնակցության բոլոր ծսխսերը հոգում է Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիան` չունենալով պետական աջակցություն: «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան» Հայաստանի Հանրապետությունում գործում է 2009թ. մարտի 1-ից: ՀՍՀԱՖ-ը ստեղծվել է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության կողմից, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում և անդամակցում է միջազգային CPISRA սպորտային կազմակերպությանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ը կօգնի ՌԴ–ին Դաղստանի ահաբեկչություններից հետո, եթե դիմում լինի «Այս պահի դրությամբ քարտուղարությունը ՌԴ–ից օգնության դիմում չի ստացել»,–ասել է նա ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք Նա ծանոթացել է տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն Առաջին հանդիպումը կլինի սահմանին Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը Նշվում է, որ դա է վկայում Արցախի մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը |