Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթանակ է տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթանակ է տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Տալինում «Կադրիորգ» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2011-ի Եվրոպայի առաջնության երկրորդ խմբում հանդիպեց էստոնիայի հավաքականի հետ:

Խաղն ավարտվեց 2:3 հաշվով Հայաստանի հավաքականի հաղթանակով: Երկու գոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» հարձակվող Գևորգ Ղազարյանը: Հայաստանի հավաքականի երրորդ գնդակը խփեց Դավիդ Մանոյանը: Հակառակորդի թիմում աչքի ընկան Կայմար Սաագը, որը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ գնդակը 81-րդ րոպեին խփեց Կեն Կալաստեն, սակայն հաղթեց Հայաստանի հավաքականը:

Այդ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 2-րդ խմբում 10 միավորով բարձրացավ 3-րդ տեղը` առաջ անցնելով Էստոնիայի հավաքականից, որը 9 միավորով 4-րդ տեղում է: Խմբի առաջատարը 16 միավորով Շվեյցարիայի հավաքականն է:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է Երևանում օգոստոսի 11-ին Վրաստանի հավաքականի հետ, որն աղյուսակում 8 միավորով 5-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---