Վանես Մարտիրոսյանը պատրաստ է մենամարտել Էրիսլենդի Լարայի հետ միայն այն դեպքում, եթե նա նվաճի չեմպիոնի տիտղոսը

Վանես Մարտիրոսյանը պատրաստ է մենամարտել Էրիսլենդի Լարայի հետ միայն այն դեպքում, եթե նա նվաճի չեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - Առաջին միջին քաշային բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) պատասխանել է կուբացի Էրիսլենդի Լարայի հայտարարություններին, որտեղ վերջինս կոչ է արել մենամարտ անցկացնել որոշելու համար դիվիզիոնի ամենահեռանկարային մարտիկին:

«Լարան անհեթեթություն է ասում: Միթե՞ ես հստակ չասացի, որ ցանկանում են մենամարտել առաջին տասնյակի տղաների հետ: Սիրողական մակարդակի մարզիկներն ինձ չեն հետաքրքրում, ես չեմ ցանկանում նպաստել նրա փոքր ամերիկյան երազանքի իրականացմանը, -մեջբերում է Մարտիրոսյանի խոսքերը box-club.ru-ն:-Նա ոչ մի ակնկալիք ունենալ չի կարող: Նա ընկալում է ինձ որպես ոսկե տոմս, սակայն դա այդպես չէ: Ես արդեն ասացի, ինձ հարկավոր են չեմպիոններ կամ առաջին տասնյակի տղաները: Թող նա գոտի նվաճի, հետո կխոսենք»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---