Ձյուդոյի Հայաստանի հավաքականը 2011-ի առաջին մրցաշարը կանցկացնի Թբիլիսիում17 հունվարի 2011 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի հավաքականը հունվարի 14-ին Աբովյանում սկսել է 2011-ի առաջին ուսումնամարզական հավաքը: Հավաքը տևելու է մինչև հունվարի 26, իսկ հետո թիմը գլխավոր մարզիչ ռումինացի մասնագետ Ադրիան Կրիոտուրի գլխավորությամբ Թբիլիսիում հունվարի 29-30-ը մասնակցելու է Աշխարհի գավաթի խաղարկությանը: «Թբիլիսիում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս ընդլայնված կազմով` 12 մարզիկներով: Այնուհետև հավաքականի անդամները փետրվարին մասնակցելու են տարբեր միջազգային մրցաշարարերի: Բոլոր մրցաշարերը վարկանիշային են, որոնցում խաղարկվելու են Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության համար միավորներ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Արթուր Գևորգյանը: Մինչև Եվրոպայի առաջնությունը, հայ ձյուդոիստները փետրվարի 4-5-ը Փարիզում հանդես են գալու «Մեծ սաղավարտի» մրցաշարում, փետրվարի 12-13-ը Բուդապեշտում` Աշխարհի գավաթի խաղարկությունում, փետրվարի 19-20-ը Դյուսելդորֆում` Գրան պրիում, փետրվարի 26-27-ը Վարշավայում` Աշխարհի գավաթում: «Մրցաշարերի միջև ժամանակամիջոցում հայ ձյուդոիստներն անցկացնելու են հավաքներ, և բոլոր այդ մրցաշարարերը և հավաքները մարզիկներին հնարավորություն են տալու լավ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 21-24-ը Ստամբուլում»,- ասել է Գևորգյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Նշվել է, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա ԱՄՆ Պետդեպ․ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է Նշվել է, որ ԱՄՆ–ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ԱԳ փոխնախարար․ Շարունակում ենք հնարավոր քայլերն անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին |