Ռոբերտ Արզումանյանն առաջին խաղն է անցկացրել լեհական «Սլասկ» ակումբի կազմում

PanARMENIAN.Net - Լեհական «Սլասկ» ակումբի կազմում փորձաշրջան անցնող Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն իր առաջին խաղն է անցկացրել: «Սլասկը» զիջեց «Նաչոդին» 2:3 հաշվով:

Արզումանյանը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 66-րդ րոպեում:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Արզումանյանը ևս 10 օր ունի, դրսևորելու համար իր ունակություններն ակումբի Մարկո Կրասիչի գլխավորած մարզչական կազմի առջև:

«Սլասկը» նախապատրաստական փուլը կանցկացնի մինչ հունվարի 26-ը և առաջին ընկերական խաղը կանցկացնի «Զագլեբիե» (Սոսնովեց) ակումբի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---