Դոնեցկի «Մետալուրգը» և Երևանի «Բանանցը» համատեղ հավաք են անցկացնում Թուրքիայում

Դոնեցկի «Մետալուրգը» և Երևանի «Բանանցը» համատեղ հավաք են անցկացնում Թուրքիայում

PanARMENIAN.Net -

Հունվարի 16-ին Դոնեցկի «Մետալուրգն» ու Երևանի «Բանանցը» մեկնել են Թուրքիա հավաքի: Թիմերը 12-օրյա նախապատրաստում կանցնեն:

Անդրեյ Գորդեևի ղեկավարությամբ Թուրքիայում կմարզվեն 28 խաղացողներ, այդ թվում նաև Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Արտակ Դաշյանը:

12-օրյա հավաքի ընթացքում «Մետալուրգը» 4 ընկերական խաղ կանցկացնի՝ հունվարի 21-ին «Բանանցի» հետ, հունվարի 24-ին՝ «Կլուժի« իսկ 26-ին՝ «Մետալուրգը» երկու խաղ կանցկացնի (տարբեր կազմով)՝ առավոտյան «Կրիլյա Սովետով» թիմի հետ, իսկ երեկոյան՝ «Թերեկի» հետ:

Հունվարի 27-ին «Մետալուրգը» կվերադառնա Դոնեցկ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---