Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է «Շախտյորի» երկրպագուներին նվիրված տեսահոլովակում

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է «Շախտյորի» երկրպագուներին նվիրված տեսահոլովակում

PanARMENIAN.Net - 2010-2011թթ. Ուկրաինայի առաջնության չեմպիոն «Շախտյորի» ֆուտբոլիստները նկարահանվել են «հանքափորների» երկրպագուներին նվիրված տեսահոլովակում:

Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, թիմի ավագ Դարիո Սռնան, Յարոսլավ Ռակիցկին, Ռազվան Ռացը, Վիլիանը, Ալեքսանդր Կուչերը և Տարաս Ստեպանենկոն:

Տեսահոլովակը պատրաստ է լինելու առաջիկա օրերին, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Արդեն մայիսի 25-ին Ուկրաինայի գավաթի եզրափակչում «Շախտյորը» խաղալու է «Դինամոյի» հետ, որը երկրի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով «Շախտյորին» 7 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---