Ռուբեն Հայրապետյան. Իմ երազանքն է Հայաստանի հավաքականը տեսնել 2012-ի ԵԱ եզրափակիչ փուլում

Ռուբեն Հայրապետյան. Իմ երազանքն է Հայաստանի հավաքականը տեսնել 2012-ի ԵԱ եզրափակիչ փուլում

PanARMENIAN.Net - «Երբ բանակցություններ սկսվեն Ռուսաստանի առաջնությանը հայկական ակումբի մասնակցության մասին, ես ինքս կհայտարարեմ այդ մասին»,- սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ես այսօր եմ վերադարձել Կիպրոսից, որտեղ մասնակցել եմ ՈՒԵՖԱ գործկոմի նիստին: Միշել Պլատինին նիստի ժամանակ հանուն ֆուտբոլի զարգացման առաջարկել է փոքր երկրների բոլոր ասոցիացիաներին մասնակցել այլ երկրների առաջնություններին, բայց դա առայժմ նախագիծ է»,- ասել է նա:

Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի հավաքականի խնդիրն է դուրս գալ 2012-ի ԵԱ եզրափակիչ փուլ. «Հիմա մենք այնպիսի հավաքական ունենք, որը դաշտ է դուրս գալիս հանուն հաղթանակի, ֆուտբոլիստներն ամեն ինչ անում են իրենց հնարավորությունների սահմաններում: Մնացած երկու խաղերում թիմը կփորձի հաղթել և դուրս գալ ԵԱ: Իմ երազանքն է մեր հավաքականը տեսնել Ուկրաինայում և Լեհաստանում»,- ասել է ՀՖՖ նախագահը և հավելել, որ հավաքականը երիտասարդ է և առաջիկա 6 տարիներին ցուցադրելու է կայուն խաղ: «Մենք առաջընթացի մեծ քայլ ենք կատարել»,- ասել է նա:

Հայրապետյանի խոսքով, Հայաստան-Մակեդոնիա խաղի ոչ բոլոր տոմսերն են գնված, և ֆուտբոլի սիրահարները հնարավորություն ունեն ձեռք բերել 2000 տոմս: Նա նաև նշել է, որ հավաքականի ֆուտբոլիստներին չի հետաքրքրում պարգևատրումը, և նրանք խաղում են հանուն իրենց երկրի. «Խաղացողների համար ամենաարժեքավորը ժողովրդի սերն է և ճանաչումը: Նրանք կստանան իրենց պարգևատրումը, և այդ ժամանակ բոլորը կիմանան այդ գումարի մասին»:

5  23.09.11 - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---