ԵԱ ընտրական փուլն ավելին տվեց Հայաստանի հավաքականին, քան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը 12 հոկտեմբերի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի «թեթև ձեռքով» Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի խմբային արգելքը: Այն բանից հետո, երբ նա Հայաստանի հավաքականը թողեց 10 հոգով արդեն խաղի 26-րդ րոպեին, ոչ ոք, հավանաբար, արդեն չէր կասկածում, որ հաղթանակն Իռլանդիայի գրպանում է: Սակայն, դաշտում մենք տեսանք Հայաստանի նոր հավաքականին, որն այդպիսին չէր նույնիսկ Սլովակիայի ու Մակեդոնիայի հետ խաղերում: Ամեն ինչ այլ էր՝ հայ ֆուտբոլիստները ցուցադրեցին հասուն և բարձրորակ ֆուտբոլ, նրանք հոգեաբնորեն «չկոտրվեցին», հակառակը, ստիպեցին մրցակցին հայտնվել ծանր կացության մեջ: Անշուշտ, Իռլանդիայի հավաքականը կարող է հպարտանալ, որ գրավեց երկրորդ տեղը խմբում, սակայն, նույնիսկ անզեն աչքով երևում էր, թե ինչ ֆուտբոլ էին նրանք խաղում՝ անհետաքրքիր ու ձանձրալի: «Ավիվա» մարզադաշտում ուղղակի խաղ չէր «կարմիրների» և «կանաչների» միջև, խաղում էին թիմեր, որոնց ընդամենը մեկ քայլ էր բաժանում Եվրո-2012-ից: Ափսոս, որ այդ քայլն անել հայկական հավաքականին չհաջողվեց: Սակայն, Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեզ ավելին տվեց, քան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորութուն՝ մենք արդեն ունենք համարձակ ու հաղթանակի ձգտող թիմ և իսկական պրոֆեսիոնալ մարզիչ: Ճիշտ նկատեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն, ասելով, որ Հայաստանը «զբաղեցրեց իր տեղն աշխարհի ֆուտբոլային քարտեզում», որտեղ նա դեռ կարձանագրի իր հաղթանակները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների |