Մինչև նոյեմբեր Օբաման չի միջամտի ոչ սիրիական, ոչ իրանական հարցերին2012թ Իրանի և Սիրիայի հետ պատերազմները կարժենան 4 տրիլիոն դոլար` համաձայն Օքլանդի Ինստիտուտի զեկույցի Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, մասնավորապես, Հուլայի կոտորածները պետք է Արևմուտքին լրջորեն ստիպեն մտածել արդյոք ում է աջակցում և որքանով է անհրաժեշտ Սիրիայում արդեն սկսված քաղաքացիական պատերազմը: Այն երեկ չի սկսվել, այլ մեկ տարի առաջ` որպես հակաասադական ելույթներ: 30 մայիսի 2012 PanARMENIAN.Net - Ճիշտ է, այս անգամ ՆԱՏՕ-ն առայժմ չի միջամտում. Լիբիայի դասերը յուրացվել են: Այնուամենայնիվ, արևմտյան ԶԼՄ-ները Բաշար Ասադի կերպարը կերտում են որպես հրեշի, որը ոչնչացնում է սեփական բնակչությունը` փորձելով պահպանել իշխանությունը: Անգամ արևմտյան ԶԼՄ-ները սկսել են խոսել այն մասին, որ իրավիճակի ետևում միջհամայնքային լարվածությունն է: Ամեն անգամ, երբ ՄԱԿ-ը փորձում է քննարկել սիրիական հարցը, ապստամբները սկսում են հերթական հարձակումը, որպեսզի բոլորին ապացուցեն, որ իրենք դեռ գոյություն ունեն: Մինչ այդ, վերջնականապես պարզ դարձավ, որ մինչև նոյեմբեր Օբաման չի միջամտի ոչ սիրիական, ոչ էլ իրանական հարցերին: Նա ցանկանում է վերընտրվել ցանկացած գնով և հերթական պատերազմն իրեն, բնավ, պետք չէ: Ավելին, համաձայն որոշ աղբյուրների, վերընտրվելուց հետո, Օբաման պատրաստվում է ճնշում գործադրել Իսրայելի և ԱՄՆ-ի հրեական լոբբիի վրա, որոնք, նրա կարծիքով, ԱՄՆ-ին դեպի անդունդն են տանում: Ընդհանուր առմամբ, Օբամայի վարքում ճշմարտության մասնիկ կա. Իսրայելն է ցանկանում ամեն գնով հարձակում գործել Իրանի վրա: Հենց այստեղից է գալիս Ադրբեջանի հետ «նոր սերտ բարեկամությունը», որը Երուսաղեմում լրջորեն դիտարկում են որպես պլացդարմ` Իրանի վրա ցամաքային հարձակում գործելու համար: Իսկ Բաքուն` կուրացած «Եվրատեսիլով» և նավթով, Թեհրանի հետ բաց առճակատման է գնում: Իր լուման ներդրեց նաև Սաուդյան Արաբիան, որը կես միլիոն դոլար է խոստացել Ասադի գլխի դիմաց: Սաուդացիներից ավելի հիմար միտք ակնկալելը դժվար էր: Ձեռնպահ չի մնում նաև Քաթարը, որը «Սիրիայի բարեկամներ» գծով ահռելի գումարներ է տրամադրում սիրիական ընդդիմությանը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա վերջին ժամանակներս որոշել է վերածվել «Եմենի բարեկամի», քանի որ Սիրիայի հետ ոչինչ չստացվեց: Սակայն աշխարհում միտումները զարգանում են բոլորովին այլ հարթությունում: Ճգնաժամը, որը չի հաջողվում կասեցնել, հարվածում է ՆԱՏՕ-ի երկրներին և հարցն այն է, թե որքան երկար նրանք կարող են դիմադրել: Ինչպես կարծում են վերլուծաբանները, 2012թ Իրանի և Սիրիայի հետ պատերազմները կարժենան 4 տրիլիոն դոլար` համաձայն Օքլանդի Ինստիտուտի զեկույցի: Լճացման վիճակում գտնվող ոչ մի տնտեսություն չի դիմանա դրան: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ «մյուսների»` (Չինաստան, Հնդկաստան, Բրաիզլիա, Իրան, Հարավային Աֆրիկա և այլն), կշիռն ու ազդեցությունն աստիճանաբար աճում է ողջ աշխարհում: Վերադառնանք Ադրբեջանին: Բաքվում ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ Արևմուտքին բացարձակապես պետք չէ Ալիևի կլանը, այլ անհարժեշտ է ոչ մեծ այլընտրանք`ի դեմս կասպյան նավթի, որը համաշխարհային նավթի 0.5 տոկոսն է: Բաքուն փոփխական խաղաքրտ է, որը խաղարկում է Իսրայելը, իսկ իրականում վատանում են Ադրբեջանի հարաբերությունները Իրանի և Թուրքիայի հետ: Եվս մեկ բան Բաքվում դեռ չեն հասկացել` Արևմուտքի հետ խիստ մերձեցման դեպքում, ոչ Թուրքիան, ոչ Իրանը ֆորս-մաժորային իրավիճակներում օգնության չեն գա: Իսկ այդպիսիք անպայման կլինեն, թեկուզ որպես մարդու իրավունքների խախտման և ոստիկանական պետություն լինելու մասին արտահայտություններ: Բաքվում իրենց համար պետք է պարզաբանեն նաև, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի դեպքում, Իրանը հանդես կգա Հայաստանի կողմից, քանի որ նախընտրում է գործ ունենալ կանխատեսելի երկրի հետ: Իսկ Ադրբեջանն, ակնհայտորեն, այդպիսին չէ: Հարցը կրոնին կամ որևէ այլ բանի չի վերաբերում, ուղղակի պարզ հաշվարկ է և աշխարհաքաղաքական շահ: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |