Ինչպիսի՞ն է լինելու նոր կառավարության նոր կուրսըԽոսքը մակրոտնտեսական կայունության ամրապնդման, եվրաինտեգրվելիս առաջընթացի ապապահովման և ԱՊՀ երկրների համագործակցության խորացման մասին է Այս շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի գործող կառավարության վերջին նիստը, որի արդյունքում 4 նախարարներ հրաժարական են տվել, իսկ կառավարությունը լուծարվել է: Հրաժարական տված բոլոր նախարարները ԲՀԿ անդամներ են, ինչը իր հերթին կապված է կուսակցության` նոր կոալիցիայի մեջ չմտնելու որոշման հետ: Հրաժարական են տվել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, սպորտի և երիտասարդությա նախարար Արթուր Պետրոսյանը: 2 հունիսի 2012 PanARMENIAN.Net - Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի, երկրի վարչապետը նախագահ Սերժ Սարգսյանին կառավարության հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին գործող կառավարության վերջին նիստի ժամանակ հաղորդել է ՀՀ վարչապետի պաշտոնը արդեն ժամանակավորապես զբաղեցնող Տիգրան Սարգսյանը: «Սրան զուգահեռ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել իրականացնել մեր պարտականությունները` մինչ կառավարության ձևավորումը»,-ընդգծել է նա: Այնուհետև Հայաստանի կառավարությունը հաստատել է օրակարգը և սկսել հարցեր քննարկել: Այնուամենայնիվ, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի փորձագետները համոզված են, որ նոր կառավարության կուրսը լնելու է նախկինի շարունակությունը: Խոսքը մակրոտնտեսական կայունության ամրապնդման, եվրաինտեգրվելիս առաջընթացի ապապահովման և ԱՊՀ երկրների համագործակցության խորացման մասին է: Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ հետևողական քաղաքականության դեպքում մինչև տարեվերջ կհաջողվի խուսափել դրամ/դոլար գծով խիստ ցնցումներից: Նշենք, որ ապրիլից սկսած ազգային արժույթն աստիճանաբար արժեզրկվում էր, որի փոխարժեքը վերջերս հատեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամի սահմանը: Ինչ վերաբերում է Հայաստանի եվրաինտեգրման հարցին, ապա այդ հարցի վերաբերյալ բանակցությունները պաշտոնապես մեկնարկում են հունիսի 19-20-ին: Իր հերթին Առևտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի և կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն ասաց, որ Ազատ առևտրի վերաբերյալ ԵՄ հետ պայմանագրի կնքումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն հայկական բիզնեսի, այլ նաև հայ սպառողի վրա: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերվում է սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հոդվածում նշել է, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում Հայաստանը պետք է լարված և մարակրկիտ աշխատաքներ տանի եվրոպական ստանդարտներ ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում տնտեսությունը պետք է էականորեն որոկապես փոփոխվի: Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանը միշտ էլ եղել է ԱՊՀ և «Եվրազես» մասշտաբներում տնտեսական կապերի խորացման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը: Այսպիսով, պետության տնտեսության գոյատևման և նորմալ գործառնման հիմնական նախապայմանը, տնտեսական համագործակցության աշխարհագրության ընդլայնման առավելագույն հնարավորությունն է: Այս տեսանկյունից ԱՊՀ, «Եվրազեսի», հիմա արդեն ԵՄ հասարակարգի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները Հայաստանը պետք է դիտարկի որպես փոխլրացնող: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |