Կապանի թանգարանում թանկարժեք նմուշները ցուցադրվում են դպրոցական հին գրասեղանների վրա

Կապանի թանգարանում թանկարժեք նմուշները ցուցադրվում են դպրոցական հին գրասեղանների վրա

Թանգարանի աշխատողները կարպետներով ու գորգերով հմտորեն ծածկել են դպրոցական հին գրասեղանները և դրանք դարձրել ցուցափեղկեր

Սյունիքի մարզկենտրոնի` Կապանի ծայրամասում, բնակելի շենքերի և մանկապարտեզի տարածքում է գտնվում քաղաքի թանգարանը: Այն կոչվում է Կապանի երկրագիտական թանգարան, բայց համարձակ կարելի է անվանել Սյունիքի պատմության թանգարան:

PanARMENIAN.Net - Թանգարանը հիմնվել է 1969 թ-ին և երկար տարիներ գտնվել է բնակելի շենքի ներքնահարկում: Երեք տարի առաջ մարզպետարանը հատկացրեց հողատարածք, և թանգարանի նոր շենքը երկու տարի հիմնանորոգումից հետո իր դռները բացեց ացելուների համար: Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը չի դժգոհում շենքի տեղից, ասելով, որ դա չի խանգարում այցելություններին: «Տեղը բացարձակ կապ չունի: Թանգարան եկողը միշտ էլ գալիս է»,-ասում է տնօրենը:

Թանգարանը երբեք չի կենտրոնացել Կապանում լուսավորչական գործունեություն ծավալելով: Երկու տարի վերանորոգման պատճառով թանգարանից արկղերով դուրս են հանվել ամենաարժեքավոր իրերը, և «շրջել» մոտակա գյուղերի դպրոցներով: Տնօրենը խոստովանում է, որ այցելուների մեջ շատ քիչ են երիտասարդները: Նրանք տարված են հեռուստատեսությամբ և ինտերնետով: «Մենք փորձում ենք համոզել, որ ինտերնետը չի կարող փոխարինել նյութական մշակույթին»,- նշում է տնօրենը: Թանգարանն ունի 13 հազարից ավելի հնագիտական, ազգագրական, արխիվային, դրամագիտական իրեր և կերպարվեստի նմուշներ: Սակայն այս պահին թանգարանը ներկայանում է ժամանակավոր ցուցադրությամբ, քանի որ թանգարանի աշխատողի խոսքով՝ նրանք չունեն ցուցափեղկեր, և անվտանգության նկատառումներից ելնելով չեն ցուցադրվում ամենաարժեքավոր նմուշները:

Թանգարանի աշխատողները կարպետներով ու գորգերով հմտորեն ծածկել են դպրոցական հին գրասեղանները, և դարձրել այն ցուցափեղկեր:

Այնուամենայնիվ, թանգարանը ներկայանում է արժանի դեմքով, և տարեց տարի գրավում ոչ միայն հայ, այլև օտարազգի գիտնականներին: Ամենաարժեքավոր նմուշը Ք.Ա. 8-7 դդ կուռքի արձանն է: Այս արձանիկով, նաև ռուս հայտնի երգիչ Ֆյոդոր Շալյապինի լուսանկարով հետաքրքրվել է Պետերբուրգի Էրմիտաժը:

Երկրագիտական թանգարանը միացել է նաև Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին և այս պահին ցուցադրում է ֆոնդերում պահվող գրքերը:

Մարզպետարանի ուշադրությունից թանգարանի տնօրենը չի դժգոհում, շեշտելով, որ հենց այդ կառույցի շնորհիվ նրանք ունեն նոր, և ավելի ապահով շենք: Պատրաստվում է նաև միջոցառումների համար նախատեսված շենքը: Այնուամենայնիվ, ցուցափեղկերի խնդիրը, թանգարանի համար առաջնայինն է: Թանգարանը պաշտոնապես մինչ օրս չի բացվել դրա պատճառով: Թանգարանն ունի 11 աշխատակից, որը բավական է մշակութապահպան հաստատությունում աշխատելու համար, սակայն տնօրենն ասում է, որ մասնագետներ են պետք գյուղերում լուսավորչական աշխատանքներ կատարելու համար:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին

Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---