Հայ լողորդներն անում են ամեն ինչ, որ Օլիմպիադայում նախկինում ցույց տված արդյունքները գերազանցենԱրման Վահանյան. Մենք հիմնականում մարզվում ենք 25-մետր լողավազանում, իսկ Օլիմպիադան կկայանա 50-մետրանոցում Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում ներկայացուցիչ կունենա նաև լող մարզաձևում: Կանանց պայքարում 100 մ թիկնալող ձևում հանդես կգա Անահիտ Բարսեղյանը, իսկ տղամարդկանց 100մ ազատ ոճում՝ Միքայել Քոլոյանը: Այս մարզիկների անձնական մարզիչ և ՀՀ պատանեկան թիմի ավագ մարզիչ Արման Վահանյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշեց, որ հանրապետության առաջնությունից հետո սկսել են պատրաստվել զուտ Օլիմպիադային: 2 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - «20 օր մենք 2000մ բարձրության վրա ենք կատարել մեր պարապմունքները, մրցումներից 21 օր առաջ իջել ենք 1000 մ բարձրության վրա, որ վերջնական աշխատանքները կատարենք Երևանում»,- ասաց Վահանյանը: Օլիմպիական խաղերին մասնակցելու համար միջազգային ֆեդերացիան և միջազգային Օլիմպիական կոմիտեն տրամադրում է մեկ տարի ժամանակ, որպեսզի լողորդները կարողանան խաղերին մասնակցելու համար միավորներ վաստակել: Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը և Մոնիկա Վասիլյանը մասնակցել են Շանհայում կայացած աշխարհի առաջնությանը: Լավ մասնակցության համար սպիտակ քարտ են շահել Միքայելն ու Անահիտը: «Հավաքականն առավոտյան պարապում է Դավիթ Համբարձումյան լողավազանում, իսկ երեկոյան` ամեն մեկն իր ակումբում: Կոնկրետ Միքայելն ու Անահիտը «Նեպտուն» լողավազանում են մարզվում, սակայն այս լողավազանները 25-մետրանոց են, իսկ միջազգային մրցաշարերում, այդ թվում և Օլիմպիական խաղերում, պայքարն ընթանում է 50-մետրում: Ծաղկաձորում լողավազնը շատ լավն է, իսկ Երևան իջնելուց հետո՝ կխնդրենք «Golds Gym»-ին տրամադրեն իրենց 50- մետրանոց լողավազանը, որ մենք շարունակենք պատրաստվել: Մենք շատ շնորակալ ենք բոլոր այս լողավազններին: Ճիշտ է, ժամանակը քիչ է, բայց կաշխատենք, որ հասցնենք»,- ասաց մարզիչը: Նա խոստովանեց, որ իրենք աշխատում են, որ նախկինում ցույց տված արդյունքները գերազանցեն ու Օլիմպիական խաղերում հանդես գան որքան հնարավոր է լավ: «Անահիտը թիկնալողում Հայաստանի ռեկորդակիր է, իր հիմնական ձևը դա է, իսկ զուտ խորը մասնագիտականը` 100մ: Միքայելինը ազատ ոճն է, ու լավ է զգում իրեն 100 և 200մ, բայց քանի որ մենք հիմնականում պարապում ենք փոքր լողավազանում, մենք իրեն միջազգային ասպարեզում 200 մետր չենք ներկայացնում: Հուսանք, որ նրանք լավ մասնակցություն կունենան»,- եզրափակեց Վահանյանը: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |