![]() Արթուր Գևորգյան. Ես 8 տարի սպասել եմ Օլիմպիական մեդալի ու կարծում եմ, որ տղաները կարող են մեդալներ նվաճելՀայաստանի ձյուդոյի հավաքականը Լոնդոն կմեկնի Ուկրաինայից, որտեղ անցկացնում է վերջին հավաքը Հայաստանի ձյուդոյի հավաքականն այս Օլիմպիական խաղերում հանդես է գալու երկու մարզիկով: Մեր երկիրը կներկայացնեն Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը: PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Արթուր Գևորգյանը նշեց, որ թիմն ունեցել է տարբեր հավաքներ, աշխատել են ֆիզիկական պատրաստվածության ու տեխնիկական խնդիրների վրա: «Մարզումային վերջին փուլը կանցնի Ուկրաինայի, Ռումինիայի և Մոլդովայի հավաքականների հետ համատեղ հավաքով: Մարզիկները սպարինգ-մարտեր չեն ունենալու, նրանք ուղղակի պետք է միասին մարզվեն ու մեկնեն այնտեղից Լոնդոն»,- ասաց Գևորգյանը: Մարզիչն անկեղծացավ՝ ասելով, որ Դավթյանն ու Նազարյանը դեռ ավելացնելու ու աշխատելու տեղ ունեն. «Նրանք երկուսն էլ հավասար են, ուղղակի պետք է կարողանան նաև Օլիմպիական մեդալի տիրանան: Եթե հոգեբանական առումով էլ նրանք կարողացան պինդ հոգեվիճակ ձեռք բերել, ինչին որ երկար տարիներ ձգտում ենք` կհասնենք: Ես անձամբ լավատեսորեն են տրամադրված, 8 տարի սպասել եմ Օլիմպիական մեդալի ու դա, անհիմն սպասում չէ, ռեալ է այդ ամենը ու կարծում եմ, որ մեր տղաները կարող են անել դա»: Գևորգյանը նշեց նաև, որ այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականում կան ձյուդոիստներ, ովքեր ապագայում կհամալրեն արդեն մեծահասակների կազմը: Իսկ մինչ այդ, Հայաստանի մեծահասակների հավաքականը պատրաստվում է Օլիմպիական խաղերին և հույս ունի, որ այնտեղից ձեռնունայն չի վերադառնալու: Իսկ լոնդոնյան խաղերը տեղի կունենան հուլիսի 27–ից մինչև օգոստոսի 12-ը: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Ուղին անվանում է առաջնամագլցողը Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում |