Մերձավոր Արևելքում հասունանում է «քրդական գարուն»Անկախ Քրդստանը հաշվի չի առնելու ոչ Անկարային, ոչ Բաղդադին, ոչ Դամասկոսին: Այն ամենն ինչ պետք է, նա կունենա` նավթ` Մերձավոր Արևելքի ամենակարևոր առավելությունը «Արաբական գարունը» աստիճանաբար վերափոխվում է «քրդական գարնան»: Այսպես, համենայն դեպս, կարելի է բնորոշել վերջին ժամանակներս ավելի հաճախակի դարձած Սիրիայում և, որոշ չափով Իրանում բնակվող միացյալ քրդական ժողովդրի բախումները թուրքական կանոնավոր բանակի հետ:Քրդերն ակնհայտորեն զգացել են, որ Մերձավոր Արևելքում տիրող խառնաշփոթը կարող է նրանց օգնել ստեղծել անկախ Քրտստանը և այդ կերպ վերահսկել նավթի հոսքը ոչ միայն Իրաքից, այլ նաև Սիրիայից: 13 օգոստոսի 2012 PanARMENIAN.Net - Իրադարձությունների նման զարգացման անթույլատրելիության հարցում գլխավոր դերը խաղում է Թուրքիան, որի համար քրդական հարցը արդեն մի քանի տասնամյակ անլուծելի է համարվում: Թուրքական կանոնավոր բանակի` ՔԲԿ քուրդ գրոհայիններին ոչնչացնելու բոլոր փորձերը անհաջող են ավարտվում: Քրդական ճամբարները ոչնչացնելու պատրվակով ինքնիշխան Իրաքի տարածք մշտական ներխուժումները ոչնչի չհանգեցրին, այժմ հերթը սիրիական քրդերինն է, որոնք միավորված են Քրդական ժողովրդավարական կուսակցության ներքո, որն էլ սերտ կապերի մեջ է Քրդական բանվորական կուսակցության հետ: Այս ամենին գումարվում են նաև Իրանում արգելված «Փեժակ» քրդական կուսակցությունը և քուրդ գրոհայինների այլ ստորաբաժանումներ, որոնք, չեն մտնեում որևէ կազմակերպության մեջ, սակայն, այնուամենայնիվ, Թուրքիային լուրջ վնասներ են հասցնում: Ահմեդ Դավութօղլուի «հարևանների հետ ոչ մի խնդիր» ձախողված քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Թուրքիայի ղեկավարող բարձրագույն մարմիններում սկսել են խոսել նրա պաշտոնաթողության մասին, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «խնդիր է դարձել գրեթե բոլոր հարևանների հետ»: Այստեղ տեղին է նկատել, որ PYD-ն գաղտնի համաձայնություն է կնքել Ասադի հետ և Սիրիայի հյուսիս-արևելքում վերահսկում է կարևորագույն շրջանները: Եթե քրդական ստորաբաժանումները միավորվեն, իսկ դա հավանական է, ապա Անկարայի համար իսկական մղձավանջ կսկսվի` որպես Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի տարածքներում անկախ Քրդստանի ստեղծում: Սիրիայում գործում է նաև 11 կուսակցություններից բաղկացած Քրդական Ազգային խորհուրդը, որը, ընդհանուր առմամբ, տարաձայնություններ չունի Ասադի հետ, առավել ևս` իրաքայան քրդերի: Hürriyet պարբերականի թուրք տեսաբան Էրթոհրուլ Օզկոկը բավականին տրամաբանակն հարց է առաջադրում. «Եթե մենք չենք կարողանում վերահսկել քրդերի հետ 400կմ ձգվող սահմանը, ապա ինչպե±ս կարող ենք վերահսկել 1200 կմ: Արաբները պայքարում են, քրդերը` հաղթում: Քրդերը ևս մեկ քայլ են անում անկախ պետության ստեղծման ճանապարհին: Բացի այդ, նրանք կարող են դրան հասնել առանց հրաձգության: Ինչո±վ է զբաղված Թուրքիայի ԱԳ նախարարը»: Եվ իհարկե նավթը` Կիրկուկից Ջեյհան տանող երկու ռազմավարական նավթա- և գազատարերը: Սա այն քարտեզն է, որը բավականին մեծ հաջողությամբ կարող են շահարկել քրդերը, և, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ հանգում է հենց դրան: Անկախ Քրդստանը հաշվի չի առնելու ոչ Անկարային, ոչ Բաղդադին, ոչ Դամասկոսին: Այն ամենն ինչ պետք է, նա կունենա` նավթ` Մերձավոր Արևելքի ամենակարևոր առավելությունը: Չկա նավթ, ուրեմն պետք է ինչ-որ մեկին հարմարվել: Իսկ երբ կա` բոլորը մեծ ուրախությամբ կսկսեն հարմարվել քեզ: Մինչ այդ, Թուրքիայի իշխանությունները սպառնացել են Սիրիային միջամտությամբ` հայտարարելով, որ թույլ չեն տա քուրդ անջատողականներին օգտագործել այդ երկրի տարածքը որպես իրենց բազա: Թուրքիան շարունակում է զորքեր տեղակայել Սիրիայի հետ սահմանից 900կմ հեռավորության վրա: Թուրքիայի կառավարությունն անհանգստացած է նրանով, որ սիրիական քրդերը շարունակում են իրենց վերահսկողության տակ առնել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում տեղակայված բնակավայրերը, մինչդեռ երկրի այլ շրջաններում սիրիական կառավարությունը շարունակում է պայքարել ապստամբների դեմ: «Մենք թույլ չենք տա, որ մեր սահմանի մոտակայքում ձևավորվի ահաբեկչական կառույց»,-հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն` հադես գալով թուրքական հեռուստատեսությունում: «Մենք մեզ նման իրավունք վերապահում ենք` ով ուզում է լինի` Ալ-Քաիդան, թե ՔԲԿ-ը: Մենք սա համարում ենք ազգային անվտանգության հարց և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները»: Համանման հայտարարությամբ նախորդ շաբաթ հանդես էր եկել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Քրդական անջատողականությունը կրկին գլուխ է բարձրացրել, բազմաթիվ թուրք գեներալներ ձերբակալված են, և Թուրքիայի համար նման օպերացիայի ռիսկերը գնալով ավելանում են: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |